Ոչ մի իշխանություն հավերժ չէ, և ոչ մի պետություն իշխանությանը չէ: Ոչ մի բանակ իշխանությանը չէ, որքան էլ այս իշխանությունները փորձեն իրենց միաձուլել պետության հետ, դուք դա մի արեք: Իշխանությունները կփոխվեն միշտ:
Ուստի այսօրվա շքերթի իրականացումը նախևառաջ հայ մարդկանց, հայ զինվորի մեծ աշխատանքի, կարգապահության, պատրաստության և պատասխանատվության արդյունք էր։ Պատասխանատվություն երկրի հանդեպ, իրենց ընտանիքների հանդեպ:
Շնորհակալություն բոլոր զինվորականներին, սպաներին, հրամանատարներին, շքերթում ներգրավված ստորաբաժանումների անձնակազմին, տեխնիկական ու կազմակերպչական խմբերին և բոլորի ընտանիքներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օրեր ու շաբաթներ շարունակ աշխատել, կազմակերպել և իրականացրել են այսօրվա շքերթը։
Անկախ քաղաքական, հանրային կամ մասնագիտական տարբեր գնահատականներից՝ նման միջոցառումների հետևում միշտ կանգնած են մարդիկ, մասնագետներ, ծառայողներ, որոնք աշխատում ու ծառայում են պետությանը: Նրանց աշխատանքը պահանջում է ճշգրտություն, կամք, նյարդ, կարգապահություն և ծառայության զգացում։
Հարգանք ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց պարտականությունն իրականացրել են պատվով, պատասխանատվությամբ և նվիրումով։
P.S. Էս շքերթը հայ մարդունն էր ու հայ զինվորինը, ոչ թե՝ ցիլո կրողինը:
Վլադիմիր Մարտիրոսյան